Ստեփան Դանիէլեան. «Եւրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-ի պատերազմից յետոյ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերից յետոյ, Եւրոպան յայտնւել է այն վիճակում, ինչ Հայաստանը 2020 թւականի պատերազմից յետոյ: Այս մասին նա գրառում է կատարել ֆէյսբուքեան իր էջում:
«Եւրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020 թ.-ի պատերազմից յետոյ։
Հետաքրքիր քննարկումներ են սկսել ծաւալւել։ Թրամփի քայլերից յետոյ Անկեղծութեան պահ է այնտեղ։ Իրականում, դա պէտք է հասկանային Բայդէնի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների եւ Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առեւտրական կոմունիկացիայից էին զրկւում։ Խախտւած բալանսի պատճառով անվերապահ յայտնւելով ԱՄՆ գրկում, պատրաստ եղիր ծառայել եւ հրաժարւել ինքնութիւնից։ Բայդէնը բացեց պատուհանը Թրամփի անթաքոյց իմպերիալիզմի առաջ։
Բարի գալուստ ռէալ պոլիտիկ։ Այլեւս չկան հովանաւորեալներ եւ հովանաւորւածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ եւ վայրի կապիտալիզմ։ Եթէ ցանկանում ես, որ քեզ հովանաւորեն եւ պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայութիւններ մատուցել եւ վճարել, թէկուզ մարմնի որոշ հատւածներով։ Երկրների սուվերենութեան աստիճանը պայմանաւորւած է հագուստի չափսերով։ Չկայ այլեւս միջազգային կարգ, այլ կայ ուժի իրաւունք։
Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման, թուրքական ազդեցութեան գործակալների ղեկավարութեամբ։
Եւրոպան շանս ունի դառնալ ինքնուրոյն, առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մօտ ինչպէս ստացւի։
Որքան էլ իրականութիւնը դառը չլինի, դրա հետ պէտք է առերեսւել, որքան շուտ, այնքան աւելի քիչ կը լինի իրականութեան պատճառած հարւածի ուժգնութիւնը»,- գրել է քաղաքագէտը: