ՄիջազգայինՔաղաքական

Ո՞ւմ կընտրեն Թուրքիայում, եթէ անցկացւեն նախագահական ընտրութիւններ

«ԱԼԻՔ» – Թուրքական Ser Araştırma հետազօտական ընկերութիւնը սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցման մասնակիցները նշել են, թէ ում կընտրեն, եթէ անցկացւեն նախագահական ընտրութիւններ։ Հաղորդում է Yerkir.am-ը:

Հարց է տրւել, թէ ում կընտրէք երկրի նախագահ, եթէ հիմա լինեն ընտրութիւններ։ Մասնակիցների 41.3%-ը տւել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ  46.2%-ը Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի անունը։

Ըստ սոցհարցման ցուցանիշների՝ Ստամբուլի քաղաքապետը 5 միաւորով առաջ է անցել Թուրքիայի նախագահից։

«Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Անկարայի քաղաքապետ Մանսուր Եաւաշի մրցակցութեան դէպքում ում կընտրէիք» հարցին մասնակիցները պատասխանները բաշխւել են հետեւեալ տոկոսային յարաբերակցութեամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ 40.8%

Մանսուր Եաւաշ՝ 49%

Ըստ վերոնշեալ ցուցանիշների՝ Մանսուր Եաւաշը 9 միաւորով առաջ է անցել Էրդողանից։

Related Articles

Back to top button