Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը յամառօրէն անւանում են «պայմանական»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը շարունակում են յամառօրէն անւանել «պայմանական»։

Ինչպէս յայտնել է APA-ն, Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի գլխաւորութեամբ տեղի է ունեցել պաշտպանութեան նախարարութեան կոլեգիայի նիստ 2024 թ. արդիւնքների վերաբերեալ։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Պաշտպանութեան նախարարը յատկապէս ընդգծել է «Ադրբեջանի պաշտպանական հզօրութեան եւ տարածաշրջանի գլոբալ ուժային կենտրոնի վերածւելու կարեւորութիւնը» եւ, հետեւաբար, հանգամանօրէն խօսել է ընթացիկ տարւայ բանակաշինութեան պլանների մասին։ Մասնաւորապէս, խօսւել է «ադրբեջանական բանակի զինանոցում նորագոյն տեխնոլոգիաների հիման վրայ ստեղծւած ժամանակակից սպառազինութեան համակարգերի մասին»։

«Վերլուծւել է նաեւ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկայ օպերատիւ իրավիճակը»։

«Տրւել են համապատասխան յանձնարարականներ՝ պայմանական պետական ​​սահմանին մարտական​​հերթապահութիւն կազմակերպելու, անվտանգութեան կանոնների խստիւ պահպանման, զգօնութեան բարձրացման, հակառակորդի գործողութիւնների շարունակական մոնիթորինգն ու վերահսկողութիւնն առաւել ուժեղացնելու ուղղութեամբ։ Պաշտպանութեան նախարարը համապատասխան յանձնարարականներ է տւել պաշտօնատար անձանց՝ յենակէտերում եւ մարտական ​​դիրքերում բոլոր տեսակի ռեզերւների ստեղծմանն ուղղւած մշտական ​​ուշադրութեան առումով»,- յայտնել են լրատւամիջոցները։

Related Articles

Back to top button