ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկին յայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտօնը՝ յանուն Ուկրաինայում խաղաղութեան կամ ՆԱՏՕ-ին անդամակցութեան

«ԱԼԻՔ» – Նախագահ Վլադիմիր Զելենսկին յայտարարել է Ուկրաինայում խաղաղութեան դիմաց իր պաշտօնից հեռանալու պատրաստակամութեան մասին։ Ինչպէս հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին նա յայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդեօք լքել նախագահի պաշտօնը։ Ինչին նա պատասխանել է, որ խաղաղութեան դիմաց կը հրաժարւի պաշտօնից։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

«Եթէ խաղաղութիւն լինի Ուկրաինայում, եւ եթէ ձեզ իսկապէս անհրաժեշտ է, որ ես թողնեմ իմ պաշտօնը, ես պատրաստ եմ։ Երկրորդ հարցն է՝ ես կարող եմ այն ​​փոխել ՆԱՏՕ-ի հետ, եթէ այդպիսի պայմաններ լինեն, միանգամից, որպէսզի երկար չխօսեմ այդ մասին»,- պատասխանել է Զելենսկին լրագրողին։

Ըստ նրա, ինքը կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգութեան վրայ հիմա, ոչ թէ 20 տարի յետոյ, եւ մտադիր չէ տասնամեակներ շարունակ լինել իշխանութեան ղեկին։

«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ամենաէժան տարբերակն է, եւ դա ճիշտ է։ Յամենայնդէպս, ով էլ պաշտպանի կամ չպաշտպանի դա, այս թեման սեղանին է։ Եւ այս թեման լինելու է անվտանգութեան երաշխիքների ու բանակցութիւնների սեղանին։ Ես չգիտեմ, թէ ինչպէս կաւարտւեն այդ բանակցութիւնները, բայց դա կը լինի սեղանի վրայ»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ այդ հարցը քննարկւելու է գործընկերների հետ։

«Այստեղ կարեւոր է, որ մենք բոլորս հասկանանք, որ սա բանակցութիւնների սեղան չէ, որին հրաւիրում են Ուկրաինային։ Սա մեր սեղանն է, քանի որ պատերազմն Ուկրաինայում է։ Եւ սա մեր սեղանն է, մենք ենք հրաւիրում մեր եւրոպացի առաջնորդներին, քանի որ պատերզմն Ուկրաինայում է։ Մենք այս մայրցամաքի մի մասն ենք»,- ասել է նա։

Related Articles

Back to top button