ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփը պնդում է, որ նամակ է յղել Իրանի գերագոյն առաջնորդին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. «Նման նամակ մենք դեռ չենք ստացել»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ցանկանում է բանակցութիւններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ եւ յայտնել, որ հինգշաբթի՝ մարտի 6-ին, նամակ է ուղարկել Իրանի ղեկավարներին՝ յոյս յայտնելով, որ նրանք կը համաձայնեն բանակցութիւնների:

Մէկ այլ տեղեկատւութեան համաձայն՝ ԻՌՆԱ-ն յայտնել է, որ Իրանին նամակ ուղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդման առնչութեամբ ՄԱԿ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան ներկայացուցչութիւնն ուրբաթ (տեղական ժամանակով), ի պատասխան ԱՄՆ նախագահի ենթադրեալ նամակի վերաբերեալ ԶԼՄ-ների հարցին, յայտարարել է. «Մենք մինչ այժմ նման նամակ չենք ստացել»:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ նամակ է ուղարկել Իրանի գերագոյն առաջնորդին՝ բանակցութիւնների խնդրանքով։

Մէկ այլ հրապարակման համաձայն Axios կայքն այս առնչութեամբ գրել է. «Թրամփը պնդում է, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին միջուկային գործարքի առաջարկով»: «Ես ասել եմ, որ յուսով եմ կը բանակցէք, քանի որ դա շատ աւելի լաւ կը լինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տւած հարցազրոյցում։

Related Articles

Back to top button