Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ՀՀ ԱԳՆ. Այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստան կը ժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն

ՀՀ Արտաքին քաղաքականութեան Գերատեսչութեան փոխանցմամբ՝ կը կայանայ Արարատ Միրզոյեանի եւ Մարկօ Ռուբիոյի հանդիպումը, որից յետոյ նախարարները հանդէս կը գան մամուլի համար յայտարարութիւններով:
Ծրագրւած է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Արտգործնախարարութիւնից չեն մանրամասնում, թէ ինչ փաստաթղթերի մասին է խօսքը:
Աւելի վաղ Փաշինեանը յայտարարել էր, որ պատրաստւում են «առաջիկայում ԱՄՆ-ի հետ ստորագրել TRIPP-ի մասին» համաձայնագիրը, որով Ադրբեջանի հիմնական տարածքը կը կապւի Նախիջեւանի հետ։



