ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

«Գանձասար»-ի Լաթաքիայի թղթակից Նայիրի Կարապետեան. «Լաթաքիայում հայերին հրահանգւել է տանից դուրս չգալ»

«ԱԼԻՔ» – Սիրայի Լաթաքիա քաղաքում երէկ եւ այսօր լարւած իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատւութիւն չունեն։ Այդ մասին «Փաստինֆօ»-ին տեղեկացրել է հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նայիրի Կարապետեանը՝ նշելով, որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպէս ապահովության  միջոց։

Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդւում է արաբական հեռուստաալիքներով, եւ տանից լսում են դրսից եկող ձայները։

«Անվտանգային ուժերը փորձում են իրավիճակը կարգաւորել, այս գիշերւանից մինչև առաւօտեան 10-ը յայտարարւած էր պարէտային ժամ, բայց յետոյ այն երկարաձգւեց մինչեւ երեկոյեան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտւելուն»,- նշեց մեր գործընկերը՝ աւելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կը բացւեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։

«Տեղեր կան, որ պարզապէս ժողովուրդն է զօրակցական ցոյցերի դուրս եկել՝ իշխանութիւններին աջակցելու համար, տեղեր կան, որ ուղղակի ջարդեր են եղել, բայց Հալէպում  իրավիճակը հանգիստ է»,- այս մասին «Փաստինֆօ» -ին յայտնեց Սիրիայում իշխանափոխութիւնից յետոյ լուծարւած խորհրդարանի հայ համայնքի պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը։

Related Articles

Back to top button