Հայաստան - ԱրցախՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին. «Երախտապարտ կը լինենք, եթէ Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով»

«ԱԼԻՔ» – Ղազախստանում տեղի ունեցած միջկրօնական միջազգային գագթնաժողովի շրջանակում, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Մոսկւայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլ Ա-ի հետ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն ու Պատրիարքը քննարկել են հայկական եւ ռուսական եկեղեցիների միջեւ պատմական յարաբերութիւնների հետագայ զարգացման հնարաւորութիւնները։

Կրօնական հարցերից բացի, հոգեւոր առաջնորդները հարցեր եւ մտահոգութիւններ են բարձրացրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի, ադրբեջանական իշխանութիւնների կողմից Արցախի եկեղեցիների եւ պատմամշակութային յուշարձանների նկատմամբ վերաբերմունքի, ինչպէս նաեւ արցախցի ռազմաքաղաքական եւ ազգային գործիչներին Բաքւում պատանդ պահելու վերաբերեալ։

Այս համատեքստում Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը չափազանց երախտապարտ կը լինի, եթէ Պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջնորդեն ադրբեջանական իշխանութիւններին Արցախում կրօնական, պատմական եւ մշակութային վայրերի պահպանման եւ հայ գերիների շուտափոյթ ազատ արձակման համար։

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եւ Մոսկւայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլ Ա-ն 50 տարւայ սերտ բարեկամութիւն ունեն։ Երիտասարդ տարիներ նրանք միշտ միասին մասնակցել են միջեկեղեցական հանդիպումներին եւ սերտօրէն համագործակցել։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացւող համագումարին աւելի քան 60 երկրների հոգեւոր առաջնորդ է մասնակցել։ Համագումարի թեման էր «Կրօնների երկխօսութիւն. սիներգիա յանուն ապագայի»:

Հանդիպման բացմանը ելոյթով հանդէս են եկել Արամ Ա կաթողիկոսն ու Պատրիարք Կիրիլը:

Related Articles

Back to top button