ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը յայտարարել է, որ հէնց այս շաբաթ Պուտինի հետ հեռախօսով կը քննարկի հրադադարի վերաբերեալ մանրամասները

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսով քննարկել հրադադարի մասին համաձայնագրի մանրամասները արդէն այս շաբաթ:
Նա նաեւ նշել է, որ եթէ Ռուսաստանը չդադարեցնի ռազմական գործողութիւնները, ԱՄՆ-ը կը շարունակի աջակցել Ուկրաինային եւ սպառազինութիւն մատակարարել նրա։
«Եթէ Պուտինը համաձայնի հրադադարին, դա կարող է մեռեալ կէտից շարժել Ուկրաինայում պատերազմի հետ կապւած ամբողջ իրավիճակը: Մենք ցանկանում ենք աւարտել այս պատերազմը»,- ասել է նա։ Հաղորդում է tert.am-ը: