Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մեր հայրենակիցների ներկայութիւնը կարեւոր ուղերձ կը լինի ընդդիմութեանը՝ հետագայ քայլերի համար

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետութեան անկախութեան օրը, ի պաշտպանութիւն Արցախի կայանալիք հանրահաւաքի կազմակերպումը իրականացւել է Հ. Յ. Դաշնակցութեան կողմից, սակայն մեծ աջակցութիւն է ստացել տարբեր քաղաքական ուժերի, գործիչների եւ անձանց կողմից։ Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։ Նրա խօսքով՝ սա մէկ ուժի հանրահաւաք չէ ու կարեւոր է երկու ժամով գալ հրապարակ եւ ցոյց տալ՝ մենք արցախցու կողքին ենք, դէմ ենք Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանն ու ցոյց տայ միջազգային հանրութեանը, որ դէմ է այն ամենին ինչ կատարւում է Արցախում։

«Սեպտեմբերի 2-ի հանրահաւաքը շատ կարեւոր է հետագայ քայլերի եւ գործողութիւնների համար, բայց այս մէկն ունի իր օրակարգը, նպատակը»,- շեշտեց Իշխան Սաղաթէլեանն ու ասաց՝ ճիշտ, հետեւողական աշխատանքի դէպքում հնարաւոր է մեր հայրենակիցներին դուրս բերել համընդհանուր, համաժողովրդական պայքարի։

Սաղաթէլեանն անդրադարձաւ նաեւ հանրահաւաքի կազմակերպմանն ուղղւած քննադատութիւններին, նշելով, որ երբ իրենց ընտրողները քննադատում ու աւելի արդիւնաւէտ քայլեր են ակնկալում՝ նորմալ է, բայց երբ քննադատողներն այլ կուսակցութեան անդամներն ու ղեկավարներն են՝ ծիծաղելի է։ «Եթէ մենք չէինք անում, անէիք, բա ու՞ր էիք»,-ընդգծեց նա։

Related Articles

Back to top button