ՄիջազգայինՔաղաքական

Սիքստինեան կապելայի ծխնելոյզից սեւ ծուխ է բարձրացել

Հռոմի պապը դեռ չի ընտրւել

«ԱԼԻՔ» – Վատիկանի Սիքստինեան կապելայի ծխնելոյզից երէկ՝ երեկոյեան սեւ ծուխ է բարձրացել, իսկ դա նշանակում է, որ Հռոմի Պապը չի ընտրւել։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Սովորաբար, Կոնկլաւի առաջին օրը քւէարկութեան միայն մէկ փուլ է լինում: Կոնկլաւները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին՝ Ֆրանցիսկոսին, Բենեդիկտոս 16-րդին եւ Յովհաննէս Պօղոս 2-րդին, տեւել են երկու-երեք օր: Ամենաերկար կոնկլաւը տեւել է գրեթէ երեք տարի։ Դա 13-րդ դարի երկրորդ կէսին էր։

Այս տարւայ Կոնկլաւին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալներ։ Ընտրութիւնները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիութեան խախտումը յանգեցնում է Կաթոլիկ եկեղեցուց խախտողի բանադրամն եւ հեռացման:

Կոնկլաւը կը շարունակւի այսօր:

Related Articles

Back to top button