Պեսկովը յայտարարել է Պուտինի եւ Թրամփի հանդիպման անհրաժեշտութեան մասին

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ անձնական հանդիպումը, անշուշտ, անհրաժեշտ է։ Սակայն նման բանակցութիւնները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստութիւն»: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նման հանդիպումը, անշուշտ, անհրաժեշտ է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ յաւելելով. «Գագաթնաժողովը պէտք է նախապատրաստւած լինի եւ արդիւնաւէտ լինի»։
«Գագաթնաժողովին միշտ նախորդում են փորձագիտական բանակցութիւններ, խորհրդակցութիւններ եւ երկարատեւ, ինտենսիւ նախապատրաստութիւն, յատկապէս, եթէ խօսքը Ռուսաստանի Դաշնութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահների գագաթնաժողովի մասին է»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արաբական Միացեալ Էմիրութիւններ կատարած այցի ժամանակ յայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ, հէնց որ կարողանայ կազմակերպել նման շփում։