ԻրանՔաղաքական

Յեղափոխութեան առաջնորդ. ««Ուժ՝ յանուն խաղաղութեան»-ը Թրամփի մեծ սուտն է»

«ԱԼԻՔ» – Յեղափոխութեան գերագոյն առաջնորդը ԱՄՆ նախագահի՝ ուժի միջոցով խաղաղութիւն հաստատելու պնդումը սուտ է անւանել եւ անդրադառնալով ԱՄՆ կառավարութեան կողմից արաբական երկրներին ԱՄՆ-ից շարունակական կախւածութիւն պահանջող մոդել պարտադրելու փորձին՝ նշել է. «Այս մոդելը, անկասկած, ձախողւել է»։

Շաբաթ՝ մայիսի 17-ին, մեծ թւով ուսուցիչների եւ կրթական ոլորտի գործիչների հետ հանդիպմանը, գերագոյն առաջնորդն անդրադարձել է ԱՄՆ նախագահի վերջին յայտարարութիւններին եւ նրա պնդումը ուժի միջոցով խաղաղութիւն հաստատելու մասին համարել նրա հերթական սուտը:  Անդրադառնալով ԱՄՆ կառավարութեան ջանքերին՝ արաբական երկրներին պարտադրելու այնպիսի մոդել, որը նրանց կը տայ միայն ԱՄՆ-ից շարունակական կախւածութիւն, նա յաւելել է. «Այս մոդելը, անշուշտ, ձախողւած է: Տարածաշրջանի ժողովուրդների պահանջով ԱՄՆ-ը ե՛ւ ​​կը հեռացւի այս տարածաշրջանից, ե՛ւ կը վերանայ սիոնիստական ​​ռեժիմի քաղցկեղային ուռուցքը, որը չարակամութեան, պատերազմի եւ դաւադրութիւնների ակունք է»։

Նա ընդգծել է նաեւ, որ Իսլ. Հանրապետութիւնը կը շարունակի հզօրանալ եւ թշնամիների «չար աչքը դուրս», յաջողութեամբ նւաճելու է մեծ առաջընթացներ։

Հանդիպման ընթացքում գերագոյն առաջնորդը անհրաժեշտ է համարել ուսուցիչներին ճիշտ բնութագրող  դիմանկար պատկերելը եւ հասարակական կարծիքում եւս ուսուցիչների մասին գրաւիչ, ուրախ կերպար ստեղծելը, այն համարելով պատասխանատու գերատեսչութիւնների տեղեկատւական ոլորտի փորձագէտների օրակարգի անբաժանելի մասը:

Նա ընդգծել է. «Կրթութեան եւ վերապատրաստման նոր կառուցւածքը պէտք է այնպէս, որ արդիւնքում կրթւի գիտակ, հաւատարիմ, իրանասէր, աշխատասէր եւ ապագայի հանդէպ յոյսով լի սերունդ»։

Related Articles

Back to top button