ՄիջազգայինՔաղաքական

Պուտինի ուղղաթիռը յայտնւել է ուկրաինական յարձակումը յետ մղելու գործողութեան կիզակէտում

«ԱԼԻՔ»  – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը յայտնւել է անօդաչու թռչող սարքերով ուկրաինական յարձակման կիզակէտում: Այդ մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների` յայտնել է ՀՕՊ-ի հրամանատար Իւրի Դաշկինը։

Միջադէպը տեղի է ունեցել մայիսի 20-ին ՌԴ նախագահի՝ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ։

ՌԴ զինծառայողները միաժամանակ հակաօդային մարտեր են վարել եւ ապահովել նախագահական ուղղաթիռի անվտանգութիւնը։

«Յարձակման ինտենսիւութիւնը Կուրսկի մարզի տարածքում Գերագոյն գլխաւոր հրամանատարին տեղափոխող ինքնաթիռի թռիչքի ժամանակ զգալիօրէն աճել է: Նախագահի ուղղաթիռը եղել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգւածային յարձակումը յետ մղելու էպիկենտրոնում», – ասել է Դաշկինը «Ռոսիա 24»-ի եթերում:

Յիշեցնենք, որ Պուտինը Կուրսկի մարզ էր ժամանել Ուկրաինայի զինւած ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ:

Ուկրաինայի զինւած ուժերի զանգւածային յարձակումը Կուրսկի մարզի վրայ սկսւել է 2024 թւականի օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանութեան նախարարութեան տւեալներով՝ մարզի ամբողջական ազատագրումը տեւել է 264 օր։ 2025 թւականի ապրիլի 26-ին ՌԴ զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է Կուրսկի ազատագրման գործողութեան աւարտի մասին։

Related Articles

Back to top button