Ղարաբաղը Ադրբեջան չէ, Արցախից հեռացողն էլ տեղափոխւող չէ. Արցախցու պատասխանն Արսէն Թորոսեանին

Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թէ տեղափոխւող է, այլ բռնի կերպով հայրենազրկւած անձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցեանը՝ արձագանքելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսէն Թորոսյեանի գրառմանը։
Նա, մասնաւորապէս, նշել է. «Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թէ ցանկութեամբ, այլ լռութեան, սովի ու վախի բերումով։ Թողել ենք մեր տները ոչ թէ ընտրութեամբ, այլ որովհետեւ կանգնեցրել էք սպանդի առջեւ եւ այլ ելք չէք թողել։ Մենք թողել ենք ոչ թէ պատերը, այլ յիշողութիւնները։ Ոչ թէ հողը, այլ մանկութիւնը։ Ոչ թէ հասցեն, այլ ինքնութիւնը։ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եւ որքան էլ փորձէք դա այլ կերպ ձեւակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կը մնայ հայրենիք»։
Աւելի վաղ Արսէն Թորոսեանը Facebook–ի իր էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետութիւնում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակւող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխւելու խնդրանքով։
Դիմումների հիման վրայ նշւած անձինք տեղափոխւել են Հայաստանի Հանրապետութիւն»։
News.am



