Հայաստան - ԱրցախՔաղաքական

ArmLur.am. «5 տուն, 13.5 մլն դրամ տարեկան եկամուտ. ինչ ունի Փաշինեանի աներորդին»

ArmLur.am-ը գրում է. «Իշխանութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանին թիմում ամենամօտ աներորդին, ով նախկինում դերասան էր 2024 թւականին 44 մլն դրամ արժէքով նոր բնակարան է գնել։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն աւարտած ապա Նիկոլ Փաշինեանի պայքարի ջատագովը դարձած Հրաչեայ Յակոբեանը 8 տարի եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրութեան պատասխանատուն։

2003-2008 թւականին եղել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, ապա 2009-2010 թւականները Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան:

Մինչ յեղափոխութիւնը նկարահանւել է մի քարք գեղարւեստական ֆիլմերում։ 2018 թւականին «Ելք»-ից մինչեւ «Քաղաքացիական պայմանագիր» աներեր կանգնել է Նիկոլ Փաշինեանի կողքին։ Այս թէժ քաղաքական պայքարից յետոյ, սակայն, ՀՀ «թիւ մէկ աներորդին» 2026 թւականի ընտրութիւններում չի լինի քրոջ եւ փեսայի կողքին։

Ինչ ունեցւածք է կուտակել այս տարիներին Հրաչեայ Յակոբեանը. ArmLur.am-ը ուսումնասիրել է Հրաչեայ Յակոբեանի յայտարարագրւած, այդպէս ասած՝ երեւացող ունեցւածը: Եւ այսպէս, համաձայն պատգամաւորի 2024 թւականի տարեկան յայտարարագրի՝ տարեսկզբին նա ունեցել է 7 անշարժ գոյք՝ 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 3 հողամաս։ Երկու անհատական բնակելի տները եւ 1 հողամասը ձեռք է բերւել 2020 եւ 2021 թւականներին Ջրվէժում՝ Ձորաղբիւրում։

2024 թւականին եւս մէկ բնակարան Յակոբեանը գնել է կրկին Ջրվէժում 44 մլն 120 հազար դրամով «Կապիտալ Բիլդ» կառուցապատողից։ Փաստացի յեղափոխութիւնից յետոյ Հրաչեայ Յակոբեանը ձեռք է բերել 3 տուն՝ 3 տարում:

Իսկ այժմ ընդհանուր առմամբ նա ունի 5 տուն։ Հրաչեայ Յակոբեանը յայտարարագրել է Volvo մակնիշի 2021 թւականի արտադրութեան մեքենայ, որը ձեռք է բերել 2023 թւականին 18 մլն դրամով։ Յակոբեանի բանկային հաշիւների մնացորդները կազմել են 2,1 մլն դրամ եւ 2 հազար եւրօ, սակայն տարեսկզբին առկայ 11,6 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին զրոյացել է։ Կանխիկ դրամական միջոցներն աւելացել են 2,5 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ։

Յակոբեանի հաշւետու տարւայ եկամուտները կազմել են 13 մլն 527 հազար դրամ, որից 9 մլն 960 հազար դրամն աշխատանքի վարձատրութիւն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2,5 մլն դրամը վարձակալութեան դիմաց ստացւած եկամուտ է, 1 մլն 67 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարութիւնից։ Ստացւած վարկերի եւ փոխառութիւնների մայր գումարի մնացորդը հաշւետու տարւայ դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 39 մլն 700 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է:

Յակոբեանը վարկերի մարմանը մէկ տարում յատկացրել է 5 մլն 359 հազար դրամ, անշարժ գոյքի վերանորոգմանը՝ 3 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ Աննա Յակոբեանի եղբայրը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան Շէնգաւիթ տարածքային կառոյցի խորհրդի անդամ է»։

Yerkir.am

Related Articles

Back to top button