ԻրանՔաղաքական

ԱԳ նախարար. «Իսրայէլցիները յուսահատւած են»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին անդրադառնալով Իրանի ռադիոհեռուստատեսութեան վրայ սիոնիստական ռեժիմի յանցաւոր յարձակմանը` յայտարարել է, որ յարձակումը ցոյց է տալիս, որ իսրայէլցիները յուսահատութեան մէջ են ընկել։

«Այս յարձակումը երկչոտութեան գագաթնակէտի ցուցիչն է. յարձակւել քաղաքացիական կենտրոնի վրայ, որը պարզապէս ճշմարտութիւնն է ներկայացնում, այն դէպքում, երն իրական մարտում չի կարողանում յաջողութեան հասնել։

Իսրայէլցիներին թւում էր, որ եթէ սպանեն մեր հրամանատարներին կամ յարձակւեն որոշ կենտրոնների վրայ, Իսլամական Հանրապետութիւնն այնքան կը թուլանայ, որ կը յանձնւի, բայց նրանք չգիտեն իրանական ազգը։

Մենք ութ տարի կռւեցինք եւ հերոսաբար պաշտպանւեցինք, ապա դիմակայեցինք բոլոր պատժամիջոցներին եւ ճնշումներին, ուստի գործնականում նրանք հիասթափւեցին։

Մեր թշնամիները պէտք է հասկանան, որ չեն կարող ռազմական ճանապարհով լուծման հասնել եւ չեն կարող Իրանի ժողովրդին ստիպել ընդունել իրենց պահանջները»,- X-ի իր հարթակում գրել է նա։

Related Articles

Back to top button