ՄիջազգայինՔաղաքական
Վարուժան Գեղամեան. «Կովկասը նորից օրակարգում է»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի ստամբուլեան այցին:
«Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լաւրովն այսօր (յուլիսի 25-ԽՄԲ.) գնում է Թուրքիա` բանակցութիւնների: Ըստ թուրքական մեդիաների` գլխաւոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստւերը եւս քննարկւելու է:
Առաջիկայ օրերին Լաւրովը այցելելու է նաեւ Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է:
Զուգահեռ բանակցային գերակտիւ աշխատանք է ընթանում ամերիկեան կողմի հետ:
Ամէն ինչ եռում է»,- գրել է նա: