ՄիջազգայինՄշակութայինՔաղաքական
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատօնին

«ԱԼԻՔ» – Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելոյթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակոյթի ու բնութեան փառատօնին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նահանագապետարանի հիմնաւորման մէջ նշւել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակոյթի եւ բնութեան փառատօնին եւ միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրօշը։ Դա ներկայացւել է որպէս միջոցառման սահմանւած նպատակներից շեղում։