Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Middle East Eye. «Հայաստանը եւ Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում կը ստորագրեն փոխըմբռնման յուշագիր»

«ԱԼԻՔ»- Ադրբեջանը եւ Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կը ստորագրեն փոխըմբռնման յուշագիր՝ պարտաւորւելով հետամուտ լինել խաղաղութեան հաստատմանը: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ այսօր գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանօթ տարածաշրջանային աղբիւրներին:

Աղբիւրները յայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ ստորագրման արարողութեանը մասնակցելու համար։

Աղբիւրները յաւելել են, որ երկու առաջնորդները, ինչպէս սպասւում է, կը ստորագրեն «մտադրութիւնների նամակ», այլ ոչ թէ խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիւանագիտական ​​ձեռքբերում։

Related Articles

Back to top button