Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Երեւանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնեակ թղթեր, բայց այդ թղթերի կենսունակութիւնը որոշողների շրջանակը այլ է»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Յակոբ Բադալեանի կարծիքով՝ խաղաղութեան պայմանագիր ասւածի ամբողջական եւ լիարժէք ստորագրումն անգամ խաղաղութեան գրաւական չէ: Այս մասին նա գրել  է սոցցանցերի իր հարթակներում:

«Շատ է քննարկւում հարցը՝ խաղաղութեան պայմանագրի «նախաստորագրումը» կը բերի՞ խաղաղութեան:

Կարծում եմ, որ խաղաղութեան պայմանագիր ասւածի ամբողջական եւ լիարժէք ստորագրումն անգամ խաղաղութեան գրաւական չէ: Հարցն այստեղ անգամ այն չէ, որ Ադրբեջանը վստահելի չէ: Այսօր վստահելի չէ ըստ էութեան ոչ ոք: Բայց հարցն այդ վստահութիւնը չէ միայն: Հարցն այն է, որ Կովկասում խաղաղութեան ու պատերազմի վերաբերեալ հարցերի առանցքային պատասխանները Երեւանում կամ Բաքւում չեն:

Հետեւաբար, Երեւանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնեակ թղթեր, բայց այդ թղթերի արժէքը, նշանակութիւնը, կենսունակութիւնը որոշողների շրջանակը այլ է: Իսկ այդ շրջանակն այսօր ըստ էութեան ներգրաււած է համաշխարհային պատերազմի մէջ:

Հետեւաբար, այդ շրջանակից ցածր մակարդակում որեւէ ստորագրում կամ նախաստորագրում չի կարող ունենալ տակտիկական-իրավիճակայինից բարձր նշանակութիւն»,- գրել է նա:

Related Articles

Back to top button