ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանի եւ Հայաստանի միջեւ տեղի են ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողութիւն

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Հայաստանի միջեւ տեղի են ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողութիւն:

Մասնաւորապէս, նախագահ Փեզեշքիանն ու վարչապետ Փաշինեանը ստորագրել են յայտարարութիւն, որով յայտնել են «3+3» տարածաշրջանային ձեւաչափին աջակցելու իրենց պատրաստակամութիւնը։

Նրանք աջակցել են տարածաշրջանային համագործակցութեան մեխանիզմների, այդ թւում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատւական հարթակի խթանմանը:

Բացի այդ.

– Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2025-2027 թւականների քաղաքական խորհրդակցութիւնների վերաբերեալ յուշագիր:

– Իրանի փոխնախագահը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը յուշագիր են ստորագրել ստանդարտացման, ստուգման, համապատասխանութեան գնահատման, չափագիտութեան եւ տեխնիկական կարգաւորման ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ։

– Իրանի զբօսաշրջութեան նախարարը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ստորագրել են զբօսաշրջութեան ոլորտում համագործակցութեան յուշագիր։

– Իրանի համագործակցութեան եւ սոցիալական ապահովութեան նախարարը եւ Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը ստորագրել են 2025-2029 թւականների մասնագիտական կրթութեան ոլորտում համագործակցութեան յուշագիր։

– Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը եւ Հայաստանի քաղաքաշինութեան կոմիտէի ղեկավարը ստորագրել են քաղաքաշինութեան եւ շինարարութեան ոլորտում համագործակցութեան յուշագիր։

– ՀՀ-ում Իրանի դեսպանը եւ ՀՀ առողջապահութեան փոխնախարարը ստորագրել են յուշագիր՝ ՀՀ առողջապահութեան նախարարութեան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննութեան կենտրոնի եւ Իրանի առողջապահութեան նախարարութեան սննդի եւ դեղերի վարչութեան բժշկական արտադրութեան կարգաւորման ոլորտում համագործակցութեան վերաբերեալ։

– Թանգարանների, գրադարանների եւ Հայաստանի ու Իրանի ազգային արխիւների միջեւ ստորագրւել են համագործակցութեան մի շարք յուշագրեր։

Related Articles

Back to top button