Հայաստան - ԱրցախՔաղաքական
Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից ադրբեջանցիների կողմից առեւանգւել են 3 երիտասարդներ
Առեւանգւած երիտասարդներն են՝ Ալէն Սարգսեանը, Լեւոն Գրիգորեանը, Վահէ Յովսէփեանը

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զօրակազմի ուղեկցութեամբ իրականացւել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։
Աւելի ուշ «Ֆէյսբուք»-ի օգտատէր Արամ Գէորգեանը հրապարակել է օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առեւանգւած երիտասարդների լուսանկարները:
«Այսօր ադրբեջանցիների կողմից առեւանգւած երիտասարդներն են՝ Ալէն Սարգսեանը, Լեւոն Գրիգորեանը, Վահէ Յովսէփեանը»,-գրում է Գէորգեանը:
«Panorama.am»