Ադրբեջանական ԶԼՄ. ««Զանգեզուրի միջանցք»-ի ադրբեջանական հատւածի աշխատանքների 95%-ը աւարտւել է»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցք»-ում աշխատանքները շարունակւում են շուրջօրեայ։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնել է ադրբեջանական «Խազեր TV»-ին՝ նշելով, որ այս նախագիծը տարածաշրջանի ուշադրութեան կենտրոնում է եղել հինգ տարի շարունակ։
«Նախագծի ադրբեջանական հատւածի աշխատանքների 95%-ը, որը համարւում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հիմնական տարանցիկ հանգոյցներից մէկը, արդէն աւարտւել է։
««Զանգեզուրի միջանցք»-ը ռազմավարական նշանակութիւն ունի ոչ միայն Ադրբեջանի եւ հարեւան երկրների, այլեւ աւելի լայն աշխարհագրական տարածաշրջանի համար: Այս ճանապարհը կը կրճատի արեւելքից արեւմուտք բեռների փոխադրման ծախսերը՝ նւազեցնելով տարանցիկ երթուղու երկարութիւնը։ Այդ իսկ պատճառով նախագծի իրականացման ժամանակ հաշւի են առնւել երկարաժամկէտ հեռանկարները»,- յատնել է ադրբեջանական ԶԼՄ-ն։



