ՄիջազգայինՔաղաքական

Թրամփի ժողովրդականութիւնը ռեկորդային նւազագոյն անկում է գրանցել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ում Թրամփի ժողովրդականութիւնը ռեկորդային ցածր մակարդակի է հասել. ամերիկացիները դժգոհ են երկրում կեանքի արժէքի վրայ ազդող նրա որոշումներից։

Ըստ Reuters գործակալութեան եւ Ipsos հետազօտական ​​ընկերութեան անցկացրած նոր հարցման՝ ամերիկացիների միայն 40%-ն է հաւանութիւն տալիս գործող նախագահի գործունէութեանը, ինչը 2 կէտով պակաս է նախորդ շաբաթւայ համեմատ։ Թրամփի գործունէութեանը կտրականապէս դժգոհ ամերիկացիների մասնաբաժինը հասել է 57%-ի։

Ըստ հարցման արդիւնքների՝ ամերիկացիների հիմնական բողոքը ԱՄՆ քաղաքացիների աճող սպառողական ծախսերի բնագաւառում Թրամփի գործողութիւններից են բխում, որի առնչութեամբ դժգոհութիւն է յայտնել հարցւածների 63%-ը։ ԱՄՆ-ում գնաճը փոքր-ինչ աճել է Թրամփի՝ պաշտօնը ստանձնելուց յետոյ, չնայած աշխատաշուկայի լարւածութեան թուլացմանը, ինչը կենտրոնական բանկին ստիպեց իջեցնել տոկոսադրոյքները։

Յիշեցնենք, որ Թրամփի նախորդի՝ Ջօ Բայդէնի ամենացածր վարկանիշը կազմել է 36%։ Վերջինիս աշխատանքին հաւանութիւն տւող մարդկանց նման ցուցանիշ է գրանցւել 2024 թւականի մայիսին։

Related Articles

Back to top button