ՄիջազգայինՔաղաքական
Վարդան Ոսկանեան. «Մեծ տէրութիւնները ոչինչ հէնց այնպէս չեն անում»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը անդրադարձել է ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի պարգեւատրմանը․
«Մեծ տէրութիւնները ոչինչ հէնց այնպէս չեն անում։
Ակներեւ է, որ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի պարգեւատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բաւական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։
Եթէ սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաեւ Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագոյն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմեան պարբերական թիրախաւորման պայմաններում»,- գրել է նա։



