Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Էրդողան. «Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգւած»

«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնաբանել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը։ Հաղորդում է News.am-ը:
«Յաղթանակից յետոյ խաղաղութեան քամիներ են փչում. մենք՝ որպէս Թուրքիա, անկեղծօրէն ուրախ ենք դրա համար։ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգւած»,- նշել է նա:



