ԻրանՔաղաքական

Արաղչի. «Մենք չենք կարեւորում ԱՄՆ նախագահական ընտրութիւնները»

«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման նախկին առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեան քառասունօրեակի առիթով, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հարցազրոյց է տւել Իրանի հեռուստաընկերութեան «Համասէ խան» հաղորդմանը:

Հարցազրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ ԱՄՆ նախագահական ընտրութիւններին.

«Մենք չենք կարեւորում ԱՄՆ նախագահական ընտրութիւնները եւ այն, որ ով է ընտրւելու: Կան որոշ քննարկումներ այն մասին, թէ թեկնածուներից որեւէ մէկի ընտրութիւնն ինչպէս է ազդելու Գազայի պատերազմի եւ Պաղեստինի հարցի վերաբերեալ Իրանի դիրքորոշման վրայ: Հարկ է նշեմ, որ դա չի ազդելու երկրի սկզբունքային դիրքորոշման եւ ռազմավարութեան վրայ, թէեւ մարտավարական մակարդակով, դա կարող է ինչ-որ ազդեցութիւն ունենալ»,- ասել է Արաղչին՝ ընդգծելով. «Մենք երբեք զիջումների չենք գնում մեր սկզբունքների եւ իդէալների հարցում, բայց մարտավարութիւնը կարող է փոխւել՝ կախւած իրավիճակից»:

Related Articles

Back to top button