Բագրատ Միկոյեան. «Փաշինեանի նեարդային վիճակը կարող է պայմանաւորւած լինել նրանով, որ Բաքւի զօրահանդէսին չեն հրաւիրել»

«ԱԼԻՔ» – Դեղերը տարբեր գոյնի տուփերի մէջ են դնում, որ չխառնեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի պատասխանատու Բագրատ Միկոյեանը News.5tv.am-ի հետ զրոյցում այսպէս է արձագանքել Փաշինեանի՝ նախագահների հետ բանավիճելու առաջարկին։
«Ինձ թւում էր՝ իմ մի քանի պատասխաններից յետոյ բանավիճելու այդ մոլուցքը իր մօտ կա՛մ պէտք է անցած լինէր, կա՛մ պէտք է զբաղւած լինէին, որ անցնի: Մէկ-մէկ ուրախանում եմ, որ հոգեբանի կարիք կայ, յետոյ տեսնում եմ, որ ոչ թէ հոգեբան, այլ հոգեբոյժ է պէտք: Ընդհանրապէս, լաւ բաներ է հնարել մարդկութիւնը. դեղերը տարբեր գոյնի տուփերի մէջ են դնում, որ չխառնեն դեղերը: Ընդունւած պրակտիկա է, կարելի է էս դէպքում կիրառել»,- ասել է Միկոյեանը:
Նա, անդրադառնալով Փաշինեանի՝ ԱԺ-ում ունեցած յայտարարութիւններին, կարծիք է յայտնել, որ Փաշինեանի ընդհանուր նեարդային վիճակը կարող է պայմանաւորւած լինել նրանով, որ նրան Բաքւի զօրահանդէսին չեն հրաւիրել:
«Իրօք, այդ Ալիեւն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարէն Նիկոլ Փաշինեանին կանչել, դա քայլեր՝ որպէս իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյեանը:



