ԻրանՔաղաքական

ԱԳ նախարար. «Գնդակը Ամերիկայի դաշտում է. եթէ իր վերաբերմունքը փոխի, մենք պատրաստ կը լինենք»

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, ճապոնական «Քիոդօ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցի ժամանակ նշել է, որ բանակցութիւնների առաջընթացը ամբողջովին կախւած է ԱՄՆ-ի մօտեցումներից ու վերաբերմունքից։

«Թասնիմ»-ը տեղեկացնելով այս մասին յաւելել է, որ ԱԳ նախարարն ընդգծել է. «Եթէ Վաշինգտոնը փոխի իր ընթացքը եւ անկեղծօրէն պատրաստ լինի համաձայնութեան գալ, ապա Իրանը եւս պատրաստ կը լինի համեմատական կարգով նոյնկերպ վարւել»:

Արաղչին յիշեցրել է, որ Իրանի փորձը եւ մօտեցումը ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների հարցում դրական չի, սակայն Թեհրանը կը շարունակի իր կառուցողական մօտեցումը՝ հնարաւոր արդիւնքի հասնելու համար։

ԱԳ նախարարը նաեւ հաստատել է, որ Իրանը հաւատարմօրէն շարունակում է իրականացնել NPT-ի գծով իր պարտաւորութիւնները՝ ինչպէս ճապոնիան, եւ իր բնական իրաւունքն է համարում խաղաղ նպատակներով օգտւելու ատոմական էներգիայից։

Արաղչին ճապոնացի ընթերցողներին ուղղած իր ուղերձում նշել է, որ Հիրոսիմայի եւ Նակասակիի փորձը ցոյց է տւել՝ ատոմային էներգիայի կենտրոնների անվտանգութեան եւ պաշտպանւածութեան կարեւորութիւնը, ինչն այսօր առաւել կարեւոր փաստ է դարձել, յատկապէս, Իրանի միջուկային էներգիայի կենտրոնների դէմ իրականացւած յարձակումներից յետոյ:

Related Articles

Back to top button