
«ԱԼԻՔ» – ԻՅՊԿ գերագոյն հրամանատարի խորհրդական Սարդար Ջաբարին յայտարարել է, որ 12-օրեայ պաշտպանական պատերազմի մեկնարկից մէկ օր անց՝ Եւրոպայի երկրներից մէկում 12-ժամեայ գաղտնի նիստ է տեղի ունեցել՝ Դոնալդ Թրամփի ուղիղ ուղղորդմամբ՝ Իրանի դէմ արիւնալի յեղաշրջում ծրագրաւորելու նպատակով։Այս մասին է տեղեկացնում «Ֆարս»-ը:
Ջաբարին նշել է, որ նիստին մասնակցել են հակաիրանական պանքուրդ, պանբալուչ եւ պանթուրք խմբաւորումների ահաբեկիչները, ինչպէս նաեւ նախկին ռեժիմի՝ ռոյալիսների, մոնաֆեղինի եւ ԴԱԷՇ-ի դրածոները, որոնց նախատեսմամբ ներսից պիտի ապակայունացնւէր երկիրը։
Նա նշել է նաեւ, որ պատերազմի ընթացքին անվտանգային մարմինները 123 նախկին ռեժիմականների են ձերբակալել, իսկ ԴԱԷՇ-ի մի քանի ղեկավարներ երկրորդ օրը մուտք են գործել երկիր։
Ջաբարին նաեւ նշել է, որ ահաբեկչական ծրագրերում օգտագործւել են Իրանի խաբւած քաղաքացիներ, որոնք հաւաքագրւել են Թուրքիա եւ Արաբական Էմիրութիւններ կատարած այցի ընթացքում: Նա նշել է, որ նրանք ահաբեկչական գործողութիւնների համար վարժեցւել- վերապատրաստւել են Թուրքիայում:
Ամփոփելով՝ նա յաւելել է, որ ամերիկեան եւ իսրայէլական գաղտնի ծառայութիւնները «հակայեղափոխական» ուժերի հետ միասին ծրագրել էին բազմակողմ յարձակումներ ողջ երկրի քաղաքներում՝ ժողովրդի դէմ։
Փոխհրամանատարը յիշեցրել է նաեւ, որ պատերազմը հնարաւոր եղաւ յաղթել, յատկապէս, ժողովրդի միակամութեամբ, այդ թւում կրօնական փոքրամասութիւնների ցուցաբերած օրինակելի վարքագծով:



