Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Ստանկեւիչ. «Հարցը, թէ արդեօք Հայաստանը կը մնայ ԵԱՏՄ-ում, կարող է արդիական դառնալ»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Սերգէյ Ստանկեւիչը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութիւնը, որ ՀՀ-ի դուրս գալը Եւրասիական տնտեսական միութիւնից (ԵԱՏՄ) ինքնանպատակ չէ, բայց անդամակցութիւնը Եւրամիութեանն՝ ունի նպատակ։

«Եւրամիութեանն անդամակցելու հեռանկարը Հայաստանի համար ներկայումս տեսանելի չէ։ Իսկ ահա հարցը՝ կը մնա՞յ արդեօք Հայաստանը Եւրասիական տնտեսական միութիւնում, կարող է դառնալ արդիական այն դէպքում, եթէ նմանատիպ դեմարշները դառնան համակարգային։ Մինչ այժմ առնւազն անյարգալից վերաբերմունք է ցուցադրւում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եւրասիական տնտեսական միութեան հանդէպ։ ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը վաղուց սառեցւած է. այս ամէնը միասին ստեղծում է անորոշութեան որոշակի գօտի, որն ամենեւին էլ անսահման չէ, եւ այդ հարցերում ընտրութեան ազատութիւն գոյութիւն ունի ոչ միայն Երեւանի, այլեւ նման միաւորումների միւս մասնակիցների մօտ. նրանք նոյնպէս ընտրութեան իրաւունք ունեն»,- ասել է Ստանկեւիչը:

Խօսելով այն մասին, թէ ինչ կը կորցնի Հայաստանը, եթէ դուրս գայ ԵԱՏՄ-ից, փորձագէտը նշել է, որ Հայաստանի համար կորուստները զգալի կը լինեն։

«Հայաստանը մեծապէս կը կորցնի առեւտրի եւ առհասարակ տնտեսական կապերը ոլորտում, իսկ մնացածն արդէն պէտք է աւելի մանրակրկիտ հաշւարկւի։ Մինչ այժմ նման հաշւարկներ ոչ ոք չի կատարել, քանի որ հարցը գործնական հարթութիւնում դեռ չի դրւել»,- եզրափակել է Ստանկեւիչը։

Related Articles

Back to top button