Կարէն Քոչարեան. «Վեհափառը ճիշտ որոշում կայացրեց՝ չգնալով սադրանքների»

«ԱԼԻՔ» – Քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին։
Խօսելով իշխանութիւնների Գիւմրի այցի մասին, Քոչարեանը նշել է, որ իշխանութիւնը միանշանակ ստացել է գիւմրեցիների մերժումը. «Կարելի է ասել, որ քաղաքը մերժեց Փաշինեանի հերթական վոյաժը»։
Ըստ Քոչարեանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճիշտ որոշում է կայացրել՝ չգնալով սադրանքների։ «Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը վերջին վեց ամիսների ընթացքում, կարծում եմ, ճիշտ է, քանի որ իշխանութեան ողջ նպատակը հունից հանելն ու տարբեր սադրանքներ կիրառելն է»,- նշել է նա։
Քաղտեխնոլոգը կարեւորել է այն, որ իշխանութեանը եպիսկոպոսաց դասից այլ մարդիկ չեն միացել. «Գիւմրիի դէպքերը ցոյց տւեցին, որ նոյնիսկ աւելի ցածր կարգ ունեցող հոգեւորականները չեն միանում նրանց։ Եւ փաստ է, որ եթէ Կաթողիկոսը հրաժարական չտայ, նրանք ոչինչ չեն կարող անել»։



