ԻրանՔաղաքական

«Քոսար» եւ «Հոդհոդ» արբանեակների արդիականացւած տարբերակը պատրաստ է տիեզերք արձակմանը

«ԱԼԻՔ» – Իրանի գիտահէն արդիւնաբերական կենտրոններից մէկի տնօրէնի փոխանցմամբ՝ «Քոսար» արբանեակը նախատեսւում է արձակել դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի Վոստոչնի տիեզերակայանից։

Դոկտ. Հոսէյն Շահրաբին, նախագծի ղեկավարը «ԻՍՆԱ»-ին տւած հարցազրոյցում նշել է, որ «Քոսար»-ը երկրորդ սերնդի «Քոսար-1» եւ «Հոդհոդ-1» արբանեակների համակցւած տարբերակն է, որը մշակւել է գիւղատնտեսական ոլորտի մոնիթորինգի առաքելութեան նպատակով։

Նշւում է, որ պատկերների ընդունման որակի բարելաւման նպատակով ձեռնարկւել է ցամաքային կայանի հիմնում, որի ամբողջական նախագծումն եւ իրականացումը իրականացրել են ընկերութեան իրանցի գիտաշխատողները։

«Քոսար-1»-ը համադրելու է պատկերահանման եւ «Առարկաների ինտերնետ» (IoT- խելացի գործիքների միջեւ տւեալների փոխանցում՝ ինտերնետի միջոցով) առաքելութիւնները՝ գիւղատնտեսութեան խելացիացման նպատակով:

«Քոսար-1» արբանեակը նախագծւել է չափիչ (սենսորային) առաքելութեամբ, իսկ «Հոդհոդ-1»-ը՝ IoT առաքելութեամբ։

Related Articles

Back to top button