Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «ՀՅԴ-ն ընտրութիւններին կը մասնակցի դաշինքային ձեւաչափով»

«ԱԼԻՔ» – «ՀՅԴ-ն ընտրութիւններին կը մասնակցի դաշինքային ձեւաչափով»,- այս մասին յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը: Նա ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերը պէտք է մոռանան ամբիցիաները եւ ձեւաւորեն առնւազն երեք քաղաքական ազդեցիկ բլոկ եւ առաջիկայում կը սկսւեն քննարկումները դաշինքի վերջնական ձեւաչափը որոշելու նպատակով:

Իշխան Սաղաթէլեանը նշել է, որ առաջին հերթին «Հայաստան դաշինք»-ի հետ բանակցութիւններն են եւ ի պատասխան «Կենտրոն» հեռուստաալիքի թղթակցի հարցին թէ՝ ինչու հէնց «Հայաստան դաշինք»-ի հետ, նա պատասխանեց. «Երբ ասում էք թէ ընդդիմութիւնը չի նպաստել, որ թշնամին դուրս գայ Հայաստանի տարածքից, այսինքն ինչպէս էք պատկերացնում եւ ընդդիմութիւնը ինչ լծակներ ունի: Ընդդիմութեան խնդիրը պէտք է լինէր այս իշխանութիւններին հեռացնելը, 2021 թւականի ընտրութիւններին մենք մասնակցել ենք եւ հանրութեանը ներկայացրել ենք թիմ, ծրագիր՝ ստեղծւած իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտէզ: Դժբախտաբար այս իշխանութիւնը կարողացել է կրկին խաբել մեր հասարակութեանը, վերարտադրւել եւ անցնող հինգ տարիների ընթացքում շարունակել զիջումները: Եթէ այս իշխանութիւնը վերարտադրւի Հայաստանի ապագան յստակ հարցականի տակ է: Մեր մասնակցութիւնը միայն նպաստելու է սրանց հեռացմանը»:

Related Articles

Back to top button