Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տէր Եսայի. «Գնդերէցների վրայ ճնշումներ են իրականացւում»

«ԱԼԻՔ» – Հոգեւորականի խօսքով՝ նման գործելակերպը լուրջ հարւած է Հայոց բանակին եւ ազգային անվտանգութեան հիմքերին։

Մայր աթոռը մտահոգիչ տեղեկութիւններ է ստացել, որ ՀՀ իշխանութիւնները բանակում հոգեւոր ծառայութիւն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ Կաթողիկոսին գահընկեց անելու արշաւին միանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատւական համակարգի տնօրէն Տ. Եսայի քահանայ Արթէնեանը։

Հոգեւորականը շեշտեց՝ երեւոյթը միանշանակ դատապարտելի է եւ անընդունելի, բանակը պէտք է զերծ մնայ նման բռնաճնշումներից։

«Բանակի հոգեւոր առաջնորդութեան արդէն կայացած ինստիտուտը կարեւորագոյն առաքելութիւն է իրականացնում մեր զինւած ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգեւոր, այլեւ բարոյահոգեբանական ծառայութիւն են մատուցում։ Իշխանութիւնների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողութիւնների մէջ գնդերեցների ներքաշումը եւ կիրառւող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելութիւնը, ինչը լուրջ հարւած է Հայոց բանակին եւ ազգային անվտանգութեան հիմքերին»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի տնօրէնը։

Նշենք, որ վերջին օրերին տեղեկութիւններ են տարածւում, թէ որոշ բարձրաստիճան զինւորականներ, չարաշահելով իրենց պաշտօնական լիազօրութիւնները, ճնշում են գործադրում գնդերեցների վրայ՝ սպառնալիքների միջոցով փորձելով նրանց ներքաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշաւի մէջ։

Related Articles

Back to top button