
«ԻՌՆԱ» – ԻՅՊԿ-ի հետախուզական կազմակերպութեան Ֆարս նահանգի կենտրոնի յայտարարութեամբ վերջին անկարգութիւնների գործով 154 գլխաւոր եւ ազդեցիկ դէմքեր են նոյնականացւել, եւ դատական մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ճշգրիտ գործողութեամբ ձերբակալւել են: Յայտարարութեան համաձայն այս գործողութիւնը դեռ շարունակւում է։
Շաբաթ երեկոյեան հրապարակւած յայտարարութեան համաձայն՝ ԻՅՊԿ-ն մշտադիտարկում իրականացնելով հանրային կարգն ու անվտանգութիւնը խախտող տարրերի նկատմամբ՝ ձերբակալել է նշւած անձանց։
Յայտարարութեան մէջ նաեւ նշւել է, որ յատուկ տեղեկատւական եւ տեխնիկական միջոցներով յայտնաբերւել եւ ձերբակալւել է նաեւ արտերկրի եւ սիոնիստական ռեժիմի (Մուսադ) հետ կապ ունեցող գլխաւոր ղեկավարներից մէկը։ Նա եղել է Ֆարս նահանգի անկարգութիւնների դաշտային կազմակերպման եւ ղեկավարման առանցքային տարրերից, եւ մինչեւ վերջին պահը կապի մէջ է եղել արտերկրի հետ։ Տեղեկութիւնների համաձայն՝ նա Ֆարս նահանգի զգայուն եւ կարեւոր ռազմական, իրաւապահ եւ դատական անձանց ու վայրերի վերաբերեալ տեղեկութիւններ է փոխանցել օտար հետախուզական ծառայութիւններին՝ դրամական միջոցներ ստանալով եւ յայտնելով իր պատրաստակամութիւնը՝ այդ անձանց ու կենտրոնների վրայ յարձակում գործելու համար։



