ԻրանՔաղաքական

Թեհրանի Նահանգապետ. 1000 անձնական տրանսպորտային միջոց եւ 71 առեւտրային եւ բնակելի շէնք է վնասւել վերջին դէպքերի հետեւանքով

«ԱԼԻՔ» – Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը վերջին անկարգութիւնների հետեւանքով Թեհրանում գրանցւած վնասների ծաւալի ու դրանց փոխհատուցման ընթացակարգի մասին ԻՌՆԱ-ին յայտնել է, որ ժողովրդին պատճառած վնասների հատուցումը կառավարութեան առաջնահերթութիւնն է։

Նահանգապետի յայտնած նախնական տւեալների համաձայն, Թեհրանի նահանգում վնասւել են՝ 31 բնակելի եւ 40 առեւտրային շէնքեր, 1000 անձնական մեքենայ (սկսած ապակիների կոտրելուց մինչեւ աւտոմեքենաների ոչնչացում), հասցւել է վնաս նաեւ հասարակական տրանսպորտին (աւտոբուսներ, երթուղայիններ, տաքսիներ), 54 շտապօգնութեան եւ 71 միաւոր հրշէջ մեքենայ։

Նահանգապետի փոխանցմամբ վնասներ կրած քաղաքացիները պէտք է հիմնաւորող փաստաթղթերով դիմեն նահանգապետարան եւ կուսակալութիւն (ֆարմանդարի) յայտագրելու վնասի չափն ու համապատասխան դիմումը լրացնելու:

Նա յաւելել է, որ վնասնի հատուցումը կիրականացւի Թեհրանի քաղաքապետարանի հետ համատեղ համաձայնեցմամբ։

Related Articles

Back to top button