ԻրանՔաղաքական

«Ճշգրիտ խոստում-4» գործողութեան տասնչորսերորդ ալիքը

ԻՅՊԿ. Բահրէյնում ամերիկեան ռազմաօդային բազայի հիմնական հրամանատարական եւ շտաբային կենտրոնը ոչնչացւել է

«ԱԼԻՔ» – ԻՅՊԿ-ի հասարակայնութեան հետ կենտրոնն իր «Ճշգրիտ խոստում-4» գործողութեան 13-րդ յայտարարութեամբ տեղեկացրել է. «Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահապանների Կորպուսի ռազմածովահին ուժերի կողմից «Ճշգրիտ խոստում-4» գործողութեան տասնչորսերորդ ալիքը իրականացւել է այսօր առաւօտեան, եւ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով յարձակման արդիւնքում թիրախաւորւել է Բահրէյնի Շէյխ Իսա տարածքում գտնւող ամերիկեան ռազմաօդային բազան»։

Այս յարձակման արդյիւնքում 20 ԱԹՍ եւ 3 հրթիռ է դիպչել նախատեսւած թիրախներին, եւ ամերիկեան ռազմաօդային բազայի հիմնական հրամանատարական եւ շտաբային շէնքը ոչնչացւել է, իսկ դրա վառելիքի պահեստները բռնկւել են, որի բոցերն ու ծուխը տարածւել է քաղաքով մէկ գրաւելով բոլորի ուշադրութիւնը»։

Related Articles

Back to top button