ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. Ես էի թիրախը, Իրանի պատերազմի հետ կապ չունէր դա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի, ապրիլի 26-ին Սպիտակ տան լրագրողների միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից յետոյ կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ համոզւած է ինքն է եղել թիրախը, եւ հաւատացած է, որ գործողութիւնը կապ չունի Իրանի հետ պատերազմին։

Սպիտակ տան Ժուռնալիստների միութեան պատւին կազմակերպւած ընթրիքի ընթացքում տեղի ունեցած կրակոցներից յետոյ նա ասուլիսում յայտարարել է. «Դա անակնկալ էր… զինւած մի տղամարդ տարբեր զինտեսակներով  յարձակւեց ստուգման կէտի վրայ որտեղ անմիջապէս յետոյ վնասազերծւել է ծառայող թիկնազօրի կողմից»։

Նա յաւելել է. «Անվտանգութեան ուժերի սպան շատ մօտ տարածութիւնից ստացել է հրազէնային վիրաւորում, բայց քանի որ նա զրահաբաճկոն էր կրում… վիճակը ծանր չէ։ Զրահաբաճկոնն իր գործն է արել»։

Թրամփն ընդգծել է. «Այդ մարդը (կրակողը) ձերբակալւել է։ Նրանք (անվտանգութեան ուժերը) հիմա գնում են նրա բնակարան։ Կարծում եմ՝ նա Կալիֆորնիայում է ապրում»։

ԱՄՆ նախագահը նշել է. «Երբ նման դէպքեր են տեղի ունենում, դա ցնցող է։ Այդպիսի բաներ ինձ հետ քիչ չեն պատահում»։

Լրագրողի հարցին, թէ ինչու այս իրադարձութիւնները միշտ Թրամփի հետ են պատահում, նա պատասխանել է. «Ես ուսումնասիրել եմ ահաբեկչական սպանութիւնները։ Նրանք միշտ նայում են ամենաազդեցիկ մարդկանց կողմը՝ ինչպէս Աբրահամ Լինքոլնը։ Նրանք չեն գնում այն մարդկանց հետեւից, ովքեր շատ բան չեն արել։ Մենք շատ բան ենք արել»։

Հարցին, թէ արդեօք կարծում է, որ հէնց ինքն էր թիրախը, նա ասել է. «Երեւի։ Այս մարդիկ խելագար են»։

Ի պատասխան այն հարցին, թէ արդեօք այս յարձակումը կապւած է եղել Իրանի հետ պատերազմին, նա ասել է. «Չեմ կարծում»։

Related Articles

Back to top button