ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը չեղարկել է Վիտկոֆի եւ Քուշների այցն Իսլամաբադ

ԱՄՆ նախագահը յայտարարել է, որ չեղարկւել է իր յատուկ բանագնացի եւ խորհրդականի այցը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։
Թրամփը FOX NEWS-ին յայտնել է. «Ես իմ մարդկանց ասել եմ, որ դուք չէք կարող 18-ժամւայ թռիչք կատարել՝ այնտեղ (Իսլամաբադ) գնալու համար»։
Նախատեսւում էր, որ ամերիկեան պատւիրակութիւնը՝ ԱՄՆ նախագահի յատուկ ներկայացուցիչ Սթիւ Վիտկոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսայի (եւ խորհրդական) Ջարեդ Քուշների գլխաւորութեամբ, մեկնի Իսլամաբադ, բանակցութիւններ վարելու նպատակով։



