
«Իրանի դէմ 40-օրեայ պատերազմի փորձը ցոյց է տւել, որ ԱՄՆ ռազմական ներկայութիւնը տարածաշրջանում միայն անկայունութիւն եւ պառակտում է առաջացնում»,- ասել է Իրանի արտգործնախարարը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանային պետութիւնները պէտք է կառուցողական եւ պատասխանատու մօտեցում ցուցաբերեն իրենց սեփական անվտանգութեան մեխանիզմների մշակման հարցում՝ զերծ Վաշինգտոնի միջամտութիւնից»,-ասել է արտգործնախարարը։
Յիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին սկսել է դիւանագիտական շրջագայութիւնը, որի ընթացքում կայցելի Պակիստան, Օման եւ Ռուսաստան։



