Բաղայի. «ԱՄՆ-ի յարձակումը իրանական նաւերի վրայ միջազգային իրաւունքի եւ հրադադարի կոպիտ խախտում է»

Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի յարձակումը նաւերի վրայ միջազգային իրաւունքի եւ հրադադարի կոպիտ խախտում է անւանել։
Նա խստօրէն դատապարտել է Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ ուժերի գիշերային գործողութիւնները: Դիւանագէտը միջադէպը որակել է որպէս գործող խաղաղութեան համաձայնագրերի ուղղակի խախտում:
Բաղային հաստատել է Իրանի քաղաքացիական նաւատորմի եւ ափամերձ ենթակառուցւածքների դէմ ագրեսիան: Նա յայտարարել է, որ ԱՄՆ գործողութիւնները գերազանցում են ցանկացած իրաւական նորմ:
«ԱՄՆ զինւած ուժերի կողմից Ջասկ նաւահանգստի եւ Հորմոզի նեղուցի մօտ երկու իրանական նաւթատարների դէմ անցեալ գիշեր ձեռնարկւած ագրեսիւ գործողութիւնները, ինչպէս նաեւ մի շարք ափամերձ օբիեկտների վրայ յարձակումները միջազգային իրաւունքի եւ հրադադարի կոպիտ խախտում են»,- յայտարարել է արտաքին գործերի նախարարութեան խօսնակը:



