Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ռոբերտ Քոչարեան. «Մայիսի 9-ը մեր պատմական յաղթանակների օրն է. այս օրն իր մէջ ունի թէ՛ բերկրանք, թէ՛, ցաւօք, դառնութիւն»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը շնորհաւորել է մայիսի 9-ի կապակցութեամբ

«Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 9-ը մեր պատմական յաղթանակների օրն է։ Դրանք կերտւեցին մեր պապերի եւ հայրերի, զաւակների եւ եղբայրների անձնազոհ սխրանքներով։
Այս օրն իր մէջ ունի թէ՛ բերկրանք, թէ՛, ցաւօք, դառնութիւն։ Սակայն հէնց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մօտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։
Այդ յիշողութեամբ եւ ապագայի հանդէպ վստահահութեամբ ենք հզօրացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մէջքը, ապահովելու իրական եւ արժանապատիւ խաղաղութիւն։
Յաւերժ փա՜ռք մեր հերոսներին
Շնորհաւոր Մայիսի 9»։



