Բագրատ Սրբազան. «Հայոց գալիք Յաղթանակն այլընտրանք չունի»
Բագրատ Սրբազանի ուղերձը՝ կալանավայրից

«Յաղթանակն այլընտրանք չունի․
Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրութեան օրն է այսօր, միեւնոյն ժամանակ, մեր գողացւած եւ կողոպտւած ուրախութեան օրը:
Այս օրը լոյսն ու խաւարը խառնւել են իրար, բայց լոյսը աստւածային զարմանալի յատկութիւն եւ ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, յաղթում է խաւարի ողջ թանձրութեանը, որքան էլ այն խորը եւ ծաւալուն լինի:
Խոնարհումս մեր լոյս նահատակների առջեւ: Ինչպէս միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու յաղթանակ ենք պարտք:
Որքան էլ անհաւատալի եւ անյոյս թւայ ոմանց, ես հաւատում եմ Հայոց գալիք Յաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կը մեկնենք նզովւած կամ օրհնւած:
Շուշին, ողջ գերեվարւած Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայեացքին եւ դարձեալ կոչւել Ազգ Յաղթութեան եւ հաւատարմութեան:
Եւ այո՛, Հայոց Գալիք Յաղթանակն այլընտրանք չունի»։



