ԻրանՄիջազգայինՔաղաքական
Բաղայի. «Իրան-Օման բանակցութիւնները Հորմոզի նեղուցի շուրջ դրական ընթացք ունեն»

Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ Իրանի եւ Օմանի միջեւ Հորմոզի նեղուցում անվտանգ նաւարկութեան կազմակերպման շուրջ ընթացող տեխնիկական եւ քաղաքական բանակցութիւնները դրական մթնոլորտում են։
Նրա խօսքով՝ բանակցութիւնները նպատակ ունեն համաձայնեցնել նաւերի անվտանգ երթեւեկութեան ուղիները՝ միաժամանակ ապահովելով երկու երկրների ինքնիշխան իրաւունքներն ու ազգային անվտանգութեան շահերը։ Բաղային նշել է, որ Իրանը, համագործակցելով Օմանի հետ, ձգտում է մշակել նեղուցում նաւարկութեան կառավարման ապագայ մեխանիզմները, իսկ բանակցութիւնների վերջնական արդիւնքները կը հրապարակւեն ամփոփումից յետոյ։



