Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պէտք է լինել միասնական պարտադրւող օրակարգերը մերժելու համար

«Աշնանը Հայաստանի համար սպասւում են ծանր զարգացումներ»,- լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը։

«Սահմանագծման-սահմանազատման անւան տակ իրենք պատրաստւում են Հայաստանից նոր տարածքներ յանձնել, եւ երբ հարցնում ենք, չեն ժխտում։ Պատրաստւում են, չունենալով համապատասխան քւէ, փոխել Սահմանադրութիւնը»,- նշեց նա։

«Մեր երկրի առջեւ շատ աւելի լուրջ, շատ աւելի կարեւոր, շատ աւելի հրատապ եւ առաջնային օրակարգեր կան: Մեծ հաշւով՝ Հայկ Կոնջորեանը կը լինի ԱԺ փոխնախագահ, թէ ուրիշ մի քանիսը, խոշոր հաշւով՝ ընդհանրապէս տարբերութիւն չկայ:

Մեր երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրները հետեւեալն են՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւններ, սահմանագծում եւ սահմանազատում:

Յստակ հարցադրում եմ արել. կարո՞ղ էք երաշխաւորել, որ Հայաստանի Հանրապետութեան տարածքից նոր զիջումներ չէք անելու, կոնկրետ Տիգրանաշէնը չէք յանձնելու։ Մարդիկ չեն ժխտել:

Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական յարաբերութիւնները, մեր տնտեսութիւնը, որը կարճ ժամանակ յետոյ կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջեւ. սրանք են մեր երկրի կարեւոր եւ առաջնային օրակարգերը:

Բայց ակնյայտ պրոցես է տեղի ունենում այս հիմնական, գլխաւոր, քաղաքական ու խորքային հարցերից շեղելու՝ ապօրինի գոյք, անձնական, չգիտեմ՝ քո ախպէրը, քո քոյրը, քո հէրը, քո մէրը… Բայց շատ աւելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրայ պէտք է կենտրոնանալ»,- այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Related Articles

Back to top button