Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նաթան Սրբազան. Վարչապետը պետութիւնը չէ

Վեհափառ Հայրապետ. Իշխանութիւնները փորձում են սահմանափակել Եկեղեցու ինքնավարութիւնը

Վեհափառ Հայրապետ. Իշխանութիւնների եւ իշխանական կառոյցների կողմից քայլեր են ձեռնարկւում եկեղեցու հեղինակութիւնը վնասելու, ինքնավարութիւնը սահմանափակելու, եւ եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար

Իշխանութիւնների եւ իշխանական կառոյցների կողմից քայլեր են ձեռնարկւում եկեղեցու հեղինակութիւնը վնասելու, ինքնավարութիւնը սահմանափակելու, եւ եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար, այս մասին Մայր տաճարում դիմելով հաւաքւածներին ասել է Վեհափառ Հայրապետը։

«Ինչպէս եւ քաղաքական ժամանակաւոր նպատակայարմարութիւնների առջեւ ազգային ինքնութեան ընկալումը, նւիրական ու սրբազան խորհրդանիշները ու յիշատակները ձեւափոխելու համար։ Եկեղեցու ինքնավարութիւնը ազգի բարօրութեան, պետութեան հզօրացման կարեւոր գրաւականներից մէկն է եղել բոլոր ժամանակներում։

Ցաւով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին եւ հոգեւորականները իշխանութիւնների կողմից ենթարկւում են հետապնդումների։ Մենք լի ենք վճռականութեամբ՝ պաշտպանելու մեր արդար իրաւունքը»,-նշել է նա։

Աւելի վաղ՝ Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսի գործով դատաւոր Յակոբ Մանուկեանը ինքնաբացարկ յայտնեց եւ հրաժարւեց գործը քննելուց։

 

Նաթան Սրբազան. Վարչապետը պետութիւնը չէ, Հայաստանեայց Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ

Telegram-ում Լրագրողի հարցին՝ դատարանից ի՞նչ սպասելիքներ ունի, ինքնաբացարկ յայտնելուց յետոյ հնարաւո՞ր է հասկանան այս գործի հիմքերի բացակայութիւնը, Նաթան Սրբազանն այսպէս արձագանգեց. «Սիրելիս, հարց էք տալիս, որին միայն հնարաւոր պատասխան տւողը կարող է պատասխանել»։ Հարցին՝ դեռ շարունակո՞ւմ է Մայր Աթոռի հաշիւներից օգտւել Արման Սարոյեանը, սրբազանը դրական պատասխան տւեց. «Հարցը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական ինքնավարութեանը… Որեւէ մէկը չի կարող միջամտել՝ ձեռնադրել մէկին, չձեռնադրել, կարգալոյծ անել թէ չանել, որեւէ առաջնորդական պաշտօնի նշանակել թէ չնշանակել։ Այսօր անընդհատ խօսում են, մեր եկեղեցու կանոնադրութեան 68-րդ կէտն են մէջբերում, որտեղ խօսւում է առաջնորդի իրաւունքների մասին, բայց չեն յիշում, որ այդ նոյն կանոնադրութեան մէջ, շատ աւելի առաջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին հատւածում շատ յստակ գրւած է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրաւունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին… Ամբողջ աշխարհում այդ կանոնական հարցերին որեւէ մէկը չի կարող խառնւել»,- նշեց Նաթան Սրբազանը։ Լրագրողի հարցին՝ տեղեա՞կ է, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրւած, սրբազանն այսպէս արձագանգեց. «Ինչպէ՞ս կարող է տեղեակ չլինեմ, ես Հայաստանում եմ ապրում, հետեւում եմ…»։ Իսկ հնարաւոր համարո՞ւմ է Կաթողիկոսի հեռացումը… «Ցանկացած կուսակցութիւն իր նախընտրական ծրագրի մէջ շատ ու շատ հարցեր կարող է դնել։ Գնացէք այդ ՔՊ-ին հարցրէք՝ ձեր նախընտրական խոստումներից ի՞նչն է արւել, եւ այսօր ի՞նչն է արւելու։ Ամենադատապարտելին այն է, որ այսօրւայ իշխանութիւնները, որոնք, բնականաբար, ՔՊ-ի իշխանութիւններն են, Հայ Եկեղեցուն մեղադրում են քաղաքականութեան մէջ ընդգրկւած լինելու մէջ, բայց երբեւէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մէջ եկեղեցու հարցը դնելով՝ իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականութեան մէջ։ Որեւէ քաղաքական կուսակցութիւն իրաւունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու… Վարչապետը պետութիւնը չէ։ Հայաստանեայց Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականօրէն, 1700-ամեակների պատմութիւն ունեցող, աշխարհասփիւռ եկեղեցի է»։

Related Articles

Back to top button