Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Զախարովա. «Մեծամօրի ատոմակայանի uպառնալիքների մասին կեղծ պնդումները փորձ են ռուս-հայկական յարաբերութիւններում անհամաձայնութիւն սերմանելու»

Մեծամօրի ատոմակայանի սպառնալիքների մասին կեղծ պնդումները, կարծես թէ, փորձ են ռուս-հայկական յարաբերութիւններում անհամաձայնութիւն սերմանելու եւ արեւմտեան տեխնոլոգիաները խթանելու, որոնք կործանարար են Հայաստանի համար, յայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիւանագէտը յաւելել է, որ Մեծամօրի ատոմակայանի փակումը միայն կը յանգեցնի Հայաստանի էներգետիկ կախւածութեան մեծացմանը այլ երկրներից։
Աւելի վաղ արտասահմանեան մամուլում յայտնւել էին յայտարարութիւններ, որ Հայաստանում գործող Մեծամօրի ատոմակայանը, իբր, վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար եւ պէտք է փակւի։



