Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանագէտ. «Ադրբեջանը ոչ Արծւաշէն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկnւպացւած տարածքներից է դուրս գալու. ոչ թէ պէտք է պատրաստւենք Ալիեւի թեկնածուի հերթական զիջումներին, այլ այդ զիջումները կանխելուն»

Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խօսում Արծւաշէնը մեզ վերադարձնելու մասին… գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:

«Քանի օր է՝ դրած ադրբեջանական մեդիա տիրոյթում փնտրում եմ յայտարարութիւններ, նիւթեր, որտեղ ասում են՝ Արծւաշէնը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պէտք է յետ տալ Արծւաշէնը։ Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկայ, փոխարէնը կայ խինդ, ուրախութիւն, հրճւանք ՀՀ ղեկավարի պաշտօնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերեալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտրելու հարցում։

Փաշինեանի ու «Քանդենք պետութիւն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամէն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղւած, ցաւալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկւելիքը պէտք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպէս անել, որ կանխել նոր տարածքների յանձնումը, ինչ անել, որ թոյլ չտալ Ալիեւի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքւէի անցկացումը։ Մենք այդ վտանգաւոր զարգացումները կանխելու հնարաւորութիւնը ունենք, մեր քննարկումը դրա մասին պէտք է լինի։ Ոչ թէ «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թէ ինչպէս են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։

Ի վերջոյ՝ թէ՛ խորհրդարան անցած, թէ՛ չանցած քաղաքական ուժերը հաւաքական առումով աւելի մեծաթիւ ձայներ են տարել, քան «Քանդենք պետութիւնը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների յանձնումը, միանգամայն լուծելի է, եթէ աշխատանք տարւի՝ յամառ, խելացի, կամային, եթէ դրա մէջ ոչ թէ ամէն մէկը իր «փայ»-ը ման գայ, այլ ասի՝ սա մեր պետութեան հարցն է, սա բացարձակ առաջնահերթութիւն է, ուրեմն պէտք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք-խելքի տալ։

Ադրբեջանը ոչ Արծւաշէն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացւած տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լաւ հասկանում են, ուստի ոչ թէ պէտք է մենք մեր ուղեղում պատրաստւենք Ալիեւի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստւենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարաւորութիւնը կայ, ուղղակի պէտք է աշխատել…»,-գրել է նա։

Related Articles

Back to top button